Իրաքի զինուժերը Մոսուլում հսկողության տակ են վերցրել Տիգրիս գետի չորրորդ կամուրջը
INTERNATIONAL NEWSԻրաքի զինված ուժերն ազատագրել են Մոսուլի աջ ափին գտնվող ալ Ջաուսաքի շրջանը եւ հսկողության տակ վերցրել Տիգրիս գետի չորրորդ կամուրջը: Այդ մասին ասված Է երկրի բանակի գեներալ-լեյտենանտի հայտարարության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Համերկրային ոստիկանության արագ արձագանքման զորքերն ազատագրել են ալ Ջաուսաքի շրջանը եւ հսկողության տակ վերցրել չորրորդ կամուրջը Մոսուլի աջ ափին ու շրջանի շենքերի վրա բարձրացրել Իրաքի դրոշը»,- հայտարարել Է Մոսուլի ազատագրման գործողության ղեկավար, Իրաքի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Ռաշիդ Յարալան:
Նա նաեւ հավելել Է, որ իրաքցի զինվորականներն սպանել են բազմաթիվ զինյալների եւ ոչնչացրել մի քանի միավոր մարտական տեխնիկա:
Իրաքցի զինվորականների եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվել Է 2016 թվականի հոկտեմբերին. ավելի վաղ ազատագրվել Է քաղաքի արեւելյան մասը: Փետրվարի կեսերին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է արեւմտյան մասի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Փետրվարի 24-ին Իրաքի կառավարական ուժերը Մոսուլից հարավ-արեւմուտք գրավել են ռազմաբազա եւ մի գյուղ ու մտել քաղաքի արեւմտյան բնակելի թաղամասեր, ինչպես նաեւ ամբողջովին հսկողության տակ են առել օդանավակայանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



