Բարսելոնայում բնակվող ֆոտոմոդել Աննա Բաբայանի 1 տարեկան դստեր տարեդարձը Մադրիդում
PHOTOTert.am Life-ը գրում է.
Բարսելոնայում բնակվող ֆոտոմոդել, դիմահարդար, «Կարգին սերիալ»-ի դերասանուհի Աննա Բաբայանը Մադրիդում ամուսնու ծնողների հետ նշել է դստեր 1–ամյակը։ Աննան Tert.am Life–ին է տրամադրել տարեդարձի լուսանկարներն ու խոսել տարեդարձի և դստեր մասին։
«Ընտանեկան միջավայրում իսպանական ձևով են նշել` երաժշտություն միացրեցինք, պարեցինք։ Ամեն ինչ մենք էինք պատրաստել։ Քանի որ այստեղ ընդունված է, որ տորթից, անպայման, պետք է ուտի նաև փոքրիկը։ Մենք նախընտրեցինք ինքներս պատրաստել` ավելի շատ ուշադրությունը դնելով համի վրա, քան տեսքի»,– նշեց Աննան։
Ֆոտոմոդելը հավելեց, որ մի քանի խաղալիքներ է նվեր ստացել տարեդարձի առթիվ։ «Ինքս մանկավարժ եմ ու լավ գիտեմ, որ զարգացնող խաղերը փոքրիկների համար շատ օգտակար են»,–ասաց նա։
Վերջինս նշեց, որ իր օրը սկսվում և ավարտվում է փոքրիկի հետ։ «Նույնիսկ այն օրերին, երբ տարբեր նկարահանումների համար պետք է դիմահարդարեմ կամ աշխատեմ ձևավորումներ անել, այդ օրերին էլ միշտ ինձ հետ է։ Խելոք բալիկ է ու թողում է, որ մայրիկն աշխատի։ Սովորաբար, նախընտրում եմ ինձ հետ լինի, քան ինչ–որ մեկի խնամակալությանը թողնեմ։ Եթե կարիք կա, իհարկե, ամուսնուս ծնողներն օգնում են»,– ասաց Աննան։
Նրա խոսքով. «Խելոք, միաժամանակ աշխույժ, շատակեր փոքրիկ ունեմ։ Եթե շատերը անհանգստանում են, որ իրենց երեխաները չեն ուտում, ապա ես այդ մտահոգությունը չունեմ։ Մարինան դեռ չի քայլում։ Այդ առումով դժվար է, քանի որ անընդհատ պետք է գրկես խաղաս իր հետ։ Առաջին բառը մամա է ասել, բայց կարծում եմ դա ինքնաբերաբար է ստացվել` չհասկանալով։ Բայց հիմա հստակ ասում է մամա»։
Նյութը` Մելինե Տոնոյանի