ԱՄՆ կոնգրեսում դեռ Թրամփի շտաբի անդամների ու Ռուսաստանի միջեւ կապերի ապացույցներ չեն գտել
INTERNATIONAL NEWSԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունեսը հայտնել է, որ առայժմ ապացույցներ չի գտել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի իշխանությունների միջեւ նախընտրական ժամանակաշրջանում տեղի ունեցած շփումների մասին, հայտնել է «Ամերիկայի ձայնը»։
Նունեսը հավելել է, որ հանձնաժողովը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի գործողությունների հետաքննությունը, դիտարկելով նաեւ ամերիկյան ընտրություններին հնարավոր միջամտության մասին մեղադրանքները։ Նա նաեւ հայտնել է, որ լսել է ընտրություններից հետո ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի ու ռուս դեսպանի միջեւ հեռախոսազրույցի վերծանման մասին ճեպազրույցը։ Նրա խոսքով ինքն այդ զրույցում որեւէ տագնապահարույց բան չի նկատել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



