Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Զարգացումը Երևանից տեղափոխվում է մարզ. Գեղարքունիքում զգալի ներդրումներ են սպասվում

SOCIETY

Գեղարքունիքի մարզում 2017 թվականին կլինեն ներդրումներ մի քանի ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Բազմաթիվ ծրագրեր կան կրթության ոլորտում: Կրթությունը մեզ համար գերակա ճյուղ ենք համարում: Գարնանը սկսում ենք Գավառի թիվ երկու միջնակարգ դպրոցի կառուցումը: Այս տարի 4 նոր դպրոց է կառուցվելու: Դրանից բացի, մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում»,-ասաց մարզպետը:

Շինարարական աշխատանքներն այդքանով չեն սահմանափակվելու: Այս տարի ավարտին կհասցվեն Սևանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները: Ընթացիկ տարում նախատեսվում է սկսել Մարտունու առողջապահական կենտրոնի շինարարությունը: Մի շարք համայնքներում էլ կվերանորոգվեն բուժկետեր:

Զգալի աշխատանքներ են նախատեսված ճանապարհաշինարարության ոլորտում: Վերականգնվում են թե միջհամայնքային, թե միջմարզային ճանապարհները: Մասնավորապես, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն ավարտելուց հետո կսկսվեն Շորժա-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Գեղարքունիքի մարզն առանձնանալու է նաև մի շարք ներդրումային ծրագրերով:

«Օրեր առաջ վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Մեր ծրագրերից մեկը համարվեց լոկոմոտիվ: Խոսքը Վարդենիսի Ակունք գյուղի պանրի գործարանի հնարավորությունների ընդլայնումն է: Դրանից բացի, Լճաշենի կաթի վերամշակման արտադրամասը, խոշոր տոհմային տնտեսության ծրագրի ընդլայնումը: Այսինքն` խնդիր է դրված ընդլայնել գործող, արդեն հաջողություններ ունեցող ծրագրերը: Ի դեպ, դրանց թվում է նաև հնդկացորենի արտադրության ծրագիրը, նախատեսում ենք ավելացնել ցանքատարածությունները»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը: Ներդրումային հստակ ծրագրերը կան, ակնկալվում է ֆինանսական միջոցների ուղղորդում: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ անելիքներ կան ձկնաբուծության ոլորտում: Առաջիկայում կկանոնակարգվի ձկան որսը: Նախատեսված է կառուցել ձկան վերամշակման գործարան:

Գեղարքունիքի մարզն ունի նաև զբոսաշրջային մեծ ներուժ: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այդ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, սերտորեն սկսել են աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

«Սա այն ոլորտն է, որտեղ պետք է շղթայական սկզբունքով բոլոր ոլորտների շահագրգիռ կողմերը ներգրավվեն: Ակտիվ աշխատանք ենք նախատեսում տուրօպերատորների հետ: Այստեղ էր եկել Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, արդեն մի քանի լուրջ ծրագրեր են քննարկվում: Վարչապետի վարած քաղաքականությունը շատ կարևոր է, ինչպես տեսնում ենք, բացի սոցիալական խնդիրներից, զարկ է տրվում տնտեսության զարգամանն ուղղված ծրագրերին: Ողջունում եմ վարչապետի վարած քաղաքականությունը, արդյունքները շատ կարճ ժամանակում տեսանելի կլինեն»,-ասաց մարզպետն` ընդգծելով, որ զարգացու մը Երևանից տեղափոխվում է մարզ:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe