ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները
SOCIETYՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած Է ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրության սրումից, ինչպես նաեւ հորդորում Է պահպանել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այդ մասին, փետրվարի 27-ին լրագրողներին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել Է նա, նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա Էսկալացիայի կանխմանը»:
Դյուժարիկի խոսքով՝ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը «հորդորում Է կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել հրադադարի վերաբերյալ համաձայնագրին, եւ անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված առարկայական բանակցությունները»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



