«Հանցագործ միգրանտները» հեռանում են ԱՄՆ-ից. Թրամփ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի տարածքում հանցագործություններ կատարած եկվորներն արդեն սկսել են հեռանալ երկրից՝ Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նոր ղեկավարության ջանքերի շնորհիվ: Փետրվարի 27-ին Breitbart ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դուք արդեն կարող եք տեսնել, թե մենք ինչպես ենք գործում: Նայեք, թե ինչ Է անում գեներալ (Ջոն) Քելլին (ԱԱՆ-ի ղեկավարը): Նա վտարում Է վատերին, նրանք հեռանում են: Մենք կենտրոնացել ենք նրանց վրա, ովքեր իրենց վատ են պահում»,- ասել Է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահն ըստ որում հերթական անգամ հավաստիացրել Է, որ Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կկառուցվի, այդ գործընթացն «ընթանում Է գրաֆիկի գերազանցմամբ»:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ մի քանի քաղաքներում իրավապահ մարմիններն սկսել են շուրջկալներ իրականացնել այն շրջաններում, որտեղ անօրինական միգրանտներ են ապրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



