SpaceX-ն զբոսաշրջիկներ Է ուղարկելու դեպի Լուսին
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել Է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը փետրվարի 27-ին հրապարակվել Է ընկերության կայքում:
«Մենք ուրախ ենք, որ SpaceX-ը մոտեցել Է հաջորդ տարվա վերջին երկու մասնավոր քաղաքացիների Լուսնի շուրջը ճանապարհորդության ուղարկելուն: Նրանք արդեն զգալի կանխավճար են մուծել դեպի Լուսին թռիչքի համար»,- հայտարարել են ընկերությունում:
Պոտենցիալ տիեզերական զբոսաշրջիկների անունները SpaceX-ում չեն հայտնել: Մոտ ժամանակներս նրանք պետք Է բժշկական հետազոտություն անցնեն, տարեվերջին, ինչպես սպասվում Է, նրանք կսկսեն պատրաստվել թռիչքին:
Ընկերությունում նշել են, որ Լուսնի շուրջը ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում նաեւ այլ անձինք:
Լուսնի շուրջը թռիչքի համար պլանավորվում Է օգտագործել Falcon Heavy նոր տանող հրթիռը, որի առաջին մեկնարկը պլանավորված Է 2017 թվականի ամռանը, ինչպես նաեւ Dragon օդաչուավոր տիեզերանավը: SpaceX-ը մտադիր Է տիեզերանավն արձակել Ֆլորիդայի նահանգի Քանավերալի հրվանդանի այն նույն մեկնահրապարակից, որն օգտագործվել Է 1960–1970-ական թվականներին «Ապոլոն» լուսնային ծրագրի առաքելությունների համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



