Պենտագոնը ԻՊ-ի նկատմամբ «արագ հաղթանակի» պլան Է ներկայացրել Թրամփին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, նախագահ Դոնալդ Թրամփի ցուցմանը համապատասխան, Սպիտակ տուն Է ներկայացրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի նոր պլանի նախագիծը, այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
Նա իրազեկել Է, որ նոր պլանի նախագիծն Սպիտակ տուն Է ներկայացրել պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը: Այն նախատեսում Է «արագորեն պարտության մատնել ԻՊ-ին»: Դիտորդները կարծում են, որ պլանի նախագիծը կարող Է ներառել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորակազմի ավելացման առաջարկություններ:
Ավելի վաղ, բնութագրելով ահաբեկչական կազմակերպություններից բխող սպառնալիքը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել Է. «Դա ոչ միայն Սիրիան ու Իրաքն են, դա անդրտարածաշրջանային սպառնալիք Է»:
Գեներալը նշել Է, որ ահաբեկիչների դեմ զինված պայքարն անհրաժեշտ Է զուգորդել դիվանագիտական ջանքերի հետ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



