Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Կիեւում ներկայացվելու են հայկական միջնադարյան Ավետարաններ

CULTURE
Կիեւում Վ.Ի.Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանի մասնաշենքում մարտի 1-ին տեղի կունենա «Հայ գիրքն Ուկրաինայում. 400-ամյա պատմություն» բացառիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: 
 
Ինչպես տեղեկացնում Է  AnalitikaUA.net-ը, առաջին անգամ լայն հասարակայնությանը կներկայացվեն եզակի փաստաթղթեր, որոնք լույս են սփռում հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերի վրա: Խոսքը վերաբերում Է 14-րդ, 16-րդ եւ 17-րդ դարերի ձեռագրերի, Հայաստանի վերաբերյալ 19-րդ դարի-20-րդ դարասկզբի հրատարակությունների, հայկական երաժշտության պատմությանը նվիրված գրքերի, «Հայկական գրադարան» ժամանակակից կոլեկցիոն հիմնադրամին, որը հիմնվել Է 2015 թվականին: Ցուցահանդեսի շնորհանդեսը կանցկա ցնի հայտնի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը:
 
Ինչպես նշում են կազմակերպիչները, հայ համայնքը նկատելի տեղ Է գրավում Ուկրաինայի պատմության մեջ: «Ուկրաինայի հայերի բազմադարյան պատմությունը եւ մշակույթը բացառիկ երեւույթ Է, ստեղծագործական տքնանքի զուգորդումը ինքնատիպ մշակույթի պահպանման հետ»: 
 
Հայ ժողովրդի գրավոր ժառանգության մեջ, որը պահվում Է Ուկրաինայի գրապահոցներում, պատվավոր տեղ են գրավում ձեռագրերը: Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանի ձեռագրերի ինստիտուտի ֆոնդերում, որոնք իրենց բովանդակությամբ ու ծավալով ամենամեծն են Ուկրաինայում, պահվում են հայերեն երեք  Ավետարաններ, որոնք հայկական գրավոր ու գեղարվեստական մշակույթի հիանալի նմուշներ են: Հայկական ձեռագրերի թվում Է նաեւ 17-րդ դարի հայ-լատիներեն բառարանը:
 
Ընդգրկուն ցուցահանդեսն այն նշանակալի ավանդի ցայտուն վկայությունն Է, որ հայերը ներդրել են Ուկրաինայի մշակույթի մեջ եւ միաժամանակ ուկրաինացի ժողովրդի հարգանքի դրսեւորումը Ուկրաինայի հայերի բազմադարյան գրավոր ու տպագիր եզակի ժառանգության նկատմամբ, որը պահվում ու պահպանվում Է ուկրաինական պետության կողմից:
 
Ինչպես հայտնի Է, Ուկրաինայի հայ համայնքն ամենախոշորներից ու կազմակերպվածներից մեկն Է: Հայերը նկատելի տեղ են գրավում Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում Է 11-12-րդ դարերով: Ուկրաինական հողերում գտնվելու բազմադարյան պատմության ընթացքում հայերն ստեղծել են նյութական ու հոգեւոր հսկայական ժառանգություն: 
 
Հայ համայնքն ինտեգրվել Է ուկրաինական հասարակությանը՝ ընդսմին պահպանելով իր մշակութային, ազգային ու կրոնական առանձնահատկությունները: Ներկայում Ուկրաինայում ապրում Է բազմահազարանոց հայ համայնքը, ազգային համայնքներ են գործում հանրապետության բազմաթիվ քաղաքներում, աշխատում են հասարակական-մշակութային կազմակերպություններ: Հայերը կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, զարգացնում ազգային մշակույթը: 
 
Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, դարձել Է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում Է երկրում գործող հայկական բոլոր կազմակերպությունները:
Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms