Ավստրալիայում ԻՊ-ի կողմնակից Է ձերբակալվել զինյալների համար լազեր մշակելու մեղադրանքով
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները երկրի հարավ-արեւելքում իրականացված ստուգարշավի ընթացքում մի տղամարդու են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է ավստրալական The Daily Telegraph հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ 42-ամյա Էլեկտրիկ Հայզեմ Զահաբը ձերբակալվել Է Յանգ քաղաքի (Նոր Հարավային Ուելսի նահանգ) իր տանը:
Նշվում Է, որ Զահաբը մշակում Էր լազերային սարք, որը ԻՊ-ի ահաբեկիչներին կօգներ խույս տալ կառավարվող հրթիռներից, որոնք կոալիցիայի ուժերի կողմից օգտագործվում են Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



