Թրամփը պարզաբանել Է, թե ինչու չի մասնակցելու Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների երեկոյին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա երեկոյին ներկա չլինելու որոշումը պարզաբանել Է նրանով, որ լրագրողների ճնշող մեծամասնությունն անհավաստի տեղեկատվություն Է հրապարակում իր մասին, պետության ղեկավարն այդ մասին հայտարարել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մեջբերումներ են հրապարակվել փետրվարի 27-ին:
ԱՄՆ-ի նախագահը զանգվածային լրատվամիջոցներին մեղադրել Է այն բանում, որ դրանք իր մասին «պատմություններ են հորինում», ինչպես նաեւ «աղբյուրներ մոգոնում», որոնք հաճախ պարզապես գոյություն չունեն: «Ես չեմ ցանկանում ասել, թե խոսքը վերաբերում Է բոլոր աղբյուրներին, բայց շատ աղբյուրներ մոգոնված են, շատ պատմություններ մոգոնված են»,- նշել Է Թրամփը:
Նախագահի խոսքով՝ հենց այս պատճառով Է ինքը որոշել ներկա չլինել այդ ավանդական ընթրիքին, որը տեղի կունենա ապրիլի 29-ին: «Դա չի նշանակում, թե այն չեմ այցելի հաջորդ տարի, բայց ես պարզապես որոշել եմ, որ լավ կլինի, եթե այս տարի ես այնտեղ չլինեմ»,- նշել Է ԱՄՆ-ի պետության ղեկավարը:
Սպիտակ տանը կից լրագրողների ասոցիացիան ստեղծվել Է 1914 թվականին: Վեց տարի անց սկիզբ Է առել ամենամյա հատուկ ընթրիքներ անցկացնելու ավանդույթը: Սովորաբար դրանք իրենցից ներկայացնում են բարձրահարգ ընդունելություններ՝ մեծ թվով հռչակավոր մարդկանց մասնակցությամբ: Այդ ընթրիքներին ավանդաբար ներկա են լինում ԱՄՆ-ի նախագահները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



