Ճապոնիայում ճգնաժամային շտաբ Է ստեղծվել 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետի դիվանատանն առընթեր տեղեկատվության հավաքման ճգնաժամային շտաբ Է ստեղծվել փետրվարի 28-ին երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությունը:
Շտաբն շտապ կարգով զբաղվում Է հնարավոր ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելով: Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Միյագիի պրեֆեկտուրայի համանուն քաղաքում ժամանակավորապես դադարեցված Է օդանավակայանի աշխատանքը:
5,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Միյագիի պրեֆեկտուրայի շրջանում, իսկ օջախը՝ 50 կիլոմետր խորության վրա Էր: Ընդհանուր առմամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճապոնիայի 17 պրեֆեկտուրաներում, ներառյալ Միյագին, Իվատեն եւ Ֆուկուսիման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



