Ամեն օր սոխ ուտելու 8 պատճառ
PHOTOՍոխը շատ օգտակար մթերք է, որը ուտելիքին հաղորդում է սուր և հագեցած համ: Դեռևս հնադարում բժիշկները սոխը որպես դեղորայքային միջոց էին օգտագործում. Բացի այդ՝ այն շատ օգտակար է օրգանիզմի համար և կարող է բուժել բազմազան հիվանդություններ հայտնում է The telegraphy-ը:
1. Պաշտպանում է քաղցկեղից: Սոխի չափավոր օգտագործումը իջեցնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը, ներառյալ՝ ամորձիների, աղիների եւ ըմպանի քազցկեղի: «Չափավոր» ասելով գիտնականները սովորաբար ի նկատի ունեն օրական 1 ոչ մեծ սոխի գլուխ:
2. Սոխը հարուստ է E և C վիտամիններով, ինչպես նաև B խմբի մի շարք վիտամիններով, այդ թվում՝ տիամինով և ռիբոֆլավինով:
3. Սոխը բարձրացնում է իմունիտետը, դրական ազդեցություն ունի մարդու դիմադրողականության վրա. օգնում է պայքարել մրսածության դեմ:
4. Սոխը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը իր մեջ պարունակվող քրոմի շնորհիվ:
5. Սոխի մեջ պարունակող ծծմբային միացությունները կարող են երիտասարդացնել ուղեղի այն բջիջները, որոնք պատասխանատու են էմոցիաների ու հիշողության համար:
6. Սոխն ունի հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն:
7. Թարմ սոխը նպաստում է «լավ» խոլեստերինի արտադրմանը` միաժամանակ սիրտը պահելով առողջ: Հատկապես կարմիր տեսակի սոխը արյան մեջ պակասեցնում է «վատ» խոլեստերինի քանակությունը:
8. Սոխի ու սխտորի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: