Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին
SOCIETYԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը փետրվարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները:
Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս պատրաստ է չեզոքացնելու հակառակորդի ոտնձգությունները, սակայն շարունակում է մնալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



