Կակաոն բարենպաստ ազդեցություն ունի անոթների վրա
PHOTOԳերմանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կակաոն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Կակաոն այդպիսի ազդեցություն ունի իր մեջ պարունակվող բնական ակտիվ նյութերի` ֆլավոնիդների շնորհիվ:

Ապացուցված է, որ դրանք նվազեցնում են արյան մեջ ճարպ պարունակող միացությունները, ինչն էլ ապահովում է արյան լիարժեք հոսք` ապահովելով անոթների պատերի էլաստիկությունը:

Դրա շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս են գալիս թույները և նորացվում բջիջները: Կակաոյի օգնությամբ կարելի է կանխել բորբոքումները, որոնք հանգեցնում են շաքարախտի:

Գիտնականները պնդում են, որ քնից առաջ կակաոյի կամ տաք շոկոլադի օգտագործումը 10 շաբաթվա ընթացքում կբարելավի անոթների վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



