Իմ կյանքում միշտ եղել է այն, ինչ պիտի լիներ եւ ինչն ինձ ավելի օգտակար է. Սիլվի Բարկովա
PHOTOLife.apnaorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարոկվան, ով վերջին շրջանում նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում: Դերասնուհու հետ խոսել ենք ոչ միայն սիթքոմի նոր եթերաշրջանից, այլեւ պարարվեստից, քանի որ նա կրկին սկսել է պարել:
Սիլվի, արդեն «Դոմինո»-ի սիրահարները անհամբեր են սիթքոմի նոր եթերաշրջանիմեկնարկին: Սա Ձեզ համար երրորդ եթերաշրջանը կլինի, որ ներկայանալու եք: Մի փոքրկպատմեք, թե ի՞նչ է սպասվում:
- Դեռ միայն առաջին սերիային եմ ծանոթ։ Այն սկսում է Նորիկի ամուսնության առաջարկով Լիլիին: Այսինքն՝ իմ հերոսուհու համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծված:
Ձեր հերոսուհին նախորդ եթերաշրջանում ավելի պասիվ էր, այս անգամ նրան փաստորեն ամուսնությո՞ւն է սպասվում:
- Քանի որ նախորդ եթերաշրջանում սիթքոմի գործող անձինք շատ էին, իսկ սիթքոմի տեւողությունը՝ քիչ, այդ պատճառով Նարեն և Լիլին ավելի պասիվ էին: Այս եթերաշրջանում ամեն ինչ կփոխվի, իսկ մանրամասներ չեմ ուզում հայտնել՝ թող հետաքրքրությունը պահպանվի։
Արդեն սկսվե՞լ են նկարահանումները, ե՞րբ այն եթերում կլինի:
- Նկարահանումները կսկսենք մարտի 1-ից։ Կարծում եմ՝ մարտի կեսերից մենք արդեն եթերում կլինենք:
Սիլվի, հետեւելով Ձեր հրապարակումներին, հասկանալի է դառնում, որ սկսել եք զբաղվելպարով: Կպատմեք պարարվեստում նախկին փորձի մասին:
- Պարով զբաղվել եմ 11 տարեկանից։ 3 տարի հաճախել եմ ժողովրդական պարերի` «Առավոտ» համույթում, հետո հասկացա, որ դա իմը չէ։ Ինձ պետք է մի բան, որտեղ կշարժվեն ոչ միայն ձեռքերս ու ոտքերս, այլեւ ամբողջ մարմինս: Եվ սկսեցի հաճախել Քրիստինա Ավակիմյանի հիմնած «Hip-Hop Life» պարային խումբը։ Երկրորդ կուրսից դադարեցի պարով զբաղվել, քանի որ շատ ծանրաբեռնված էի թե դասերով, թե ներկայացումների փորձերով։ Հիմա որոշել եմ վերականգնել պարս։ Հստակ նպատակներ կան այդ ոլորտում եւս։
Եթե նախկինում էլ պարը սիրել եք, ինչպե՞ս ստացվեց, որ հաղթեց դերասանիմասնագիտությունը:
- Իմ կյանքում միշտ եղել է այն, ինչ պիտի լիներ եւ ինչն ինձ ավելի օգտակար է։ Թատերական ինստիտուտ էլ ընդունվել եմ շատ պատահական եւ քննություններին գրեթե անպատրաստ։ Ժամանակի ընթացքում իմ չստացած, թերի մնացած ուսումների բացերը անպայման լրացնելու եմ։ Հիմա պարի ու անգլերենի իմացությունս կատարելության հասցնելու հերթն է, որոնց կհաջորդեն մնացածը:
Կխնդրեմ պատմել նաեւ ապագա ծրագրերից, ի՞նչ այլ առաջարկներ ու մտքեր ունեք:
- Հիմա միտք ունեմ դրսում սովորելու։ Մի առաջարկ կա, որի մասին եւս դեռ չեմ խոսի: Առհասարակ, մինչեւ իմ կյանքում մի բանը չի լինում, երբեք չեմ մանրամասնում: