Գերմանիայում սպանության կասկածյալը վրաերթի է ենթարկել իրեն հետապնդող ոստիկաններին
INTERNATIONAL NEWSԳերմանական Օդեր Շպրե քաղաքում իր տատիկին սպանելու մեջ կասկածվողը վրաերթի է ենթարկել իրեն հետապնդող երկու ոստիկանի, ինչի հետևանքով նրանք մահացել են:
N-TV-ն հայտնում է, որ տարեց կնոջ դին, որի վրա բռնի մահվան հետքեր են եղել, հայտնաբերվել է Մյուլռոզե քաղաքում: Հանցագործության կասկածով ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նրա 24-ամյա թոռանը:
Աղբյուրի հաղորդմամբ` երիտասարդը փորձել է ավտոմեքենայով փախուստի դիմել ոստիկաններից` ընթացքում մի քանի մանր վթարներ անելով: Ոստիկանները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն երիտասարդը վրաերթի է ենթարկել նրանց: Ավելի ուշ նա ձերբակալվել է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



