Կայացել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը
SPORTԿայացել է սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:
Աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Աբրահամյան), իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը (անձնական մարզիչ՝ Ֆելիքս Սարգսյան):
Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան և Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան և Վարուժան Բաղդասարյան զույգը:
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է փետրվարի 24-ից 26-ը, որին մասնակցել են 64 մարզիկներ՝ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



