Մանուչարյանը մասնակցեց Ուրալի հերոսական հանդիպմանը
SPORTՌուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ուրալը» մրցեց «Կրասնոդարի» հետ: «Ուրալն» այս խաղում համարվում էր նոմինալ տանտեր, քանի որ հանդիպումը կայանում էր Կրասնոդարում:
«Ուրալն» առաջին խաղակեսում 3:0 պարտվելուց հետո մեծ ջանքերով կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը:
Երկու խաղակեսերի ընթացքում լարված պայքար մղելուց հետո եկատերինբուրգյան ակումբը հաջողության հասավ հետխաղյա 11 մետրանոցներով:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով վերջերս էր միացել թիմին: Մանուչարյանը փոխարինման մտավ 84-րդ րոպեին և անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Հավելենք, որ «Ուրալը» գավաթի կիսաեզրափակչում կմրցի «Ռուբին»-«Սիբիր» զույգի հաղթողի հետ:
«Ուրալ»-«Կրասնոդար»` 3:3
Գոլերը` Իլյին (35), Բիկֆալվի (53, 65) - Սմոլով (2), Կլասոն (14, 32)
Հետխաղյա 11 մետրանոցներ.
1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3.