Ֆրանսիայում դիպուկահարը պատահաբար կրակ է բացել Օլանդի ելույթի ժամանակ
INTERNATIONAL NEWSՖրանսիական Շարանտ դեպարտամենտում դիպուկահարը պատահաբար կրակ է բացել նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել, երբ Օլանդը ելույթ է ունեցել Փարիզը Բորդոյի հետ կապող արագընթաց գնացքների գծի բացումից առաջ:
Europe1 ռադոիալիքի տվյալների համաձայն` կրակը բացվել է, երբ դիպուկահարը մեկ այլ վայր է տեղափոխվելիս եղել: Միջադեպի արդյունքում երկու մարդ վնասվածքներ է ստացել:
«Հույս ունեմ`այնտեղ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- ասել է Օլանդն այն բանից հետո, երբ լսել է կրակոցը:
Նշվում է, որ ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



