Սիրիայի հակամարտությունը խոշորագույն հումանիտար աղետն է Երկրորդ համաշխարհայինից հետո. ԵԽ ղեկավար
INTERNATIONAL NEWSԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կարծում է, որ սիրիական զինված հակամարտությունը բացասական հետևանքներով խոշորագույն երևույթն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախարարական հանդիպման ելույթի ժամանակ:
«Դեռևս ոչ մի տեղ հետևանքներն այդքան ցավալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը վերաճել է մարդու իրավունքների ոլորտում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր աղետի», - ասել է Յագլանդը:
Նա ընդգծել է, որ պատերազմները ոչ միայն կործանում են ազգերը և ամբողջ տարածաշրջաններ ապակայունացնում, այլև ցնցումներ առաջացնում ամբողջ աշխարհում` երկրների վրա ազդելով միգրացիոն ճգնաժամի միջոցով, ինչը նպաստում է ծայրահեղականների նոր սերնդի առաջացմանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



