Մալայզիայի դատարանը երկու կանանց մեղադրանքներ է առաջադրել Կիմ Չեն Նամի սպանության գործով
INTERNATIONAL NEWSՄալայզիայի դատարանը մեղադրանքներ Է առաջադրել Վիետնամի եւ Ինդոնեզիայի երկու քաղաքացուհիների Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի աառաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության գործով: Այդ վճիռը կայացրել Է Սեպանգ քաղաքի ստորին ատյանի դատարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: Երկրի օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածով կատարված հանցագործության համար առավելագույն պատիժը կախաղանով մահապատիժն Է: Պատժի առավելագույն չափի վերաբերյալ դատավճիռ կարող Է կայացնել սոսկ թագավորության Գերագույն դատարանը:
Ինչպես մարտի 1-ին լրագրողներին հայտնել Է Ինդոնեզիայից ամբաստանյալի փաստաբանը, «գործով դատական քննությունը կսկսվի ոչ շուտ, քան մի քանի ամիս անց»:
Կիմ Չեն Նամի մահվանից հետո մեկ օրվա ընթացքում Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել Է Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացուհի Սիթի Այսիային եւ Վիետնամի 29-ամյա քաղաքացուհի Դոան Թհի Հուոնգին:
Նրանք պնդել են, թե չեն իմացել մահափորձի մասին, այլ պատրաստվել են մասնակցելու անհայտ անձի հետ կատակին: Սակայն իրավապահ մարմինները համոզված են, որ կանայք գիտակցաբար են թունավորել Կիմ Չեն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



