Հայաստանում շինարարության ծավալները նվազել են
SOCIETYՀայաստանում 2017 թվականի հունվարին շինարարության ծավալները կազմել են 7 մլրդ 556.2 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է նվազում 5.3 տոկոսով:
Շինարարության համար, որպես ֆինանսավորման աղբյուր, ամենազգալի ներդրում են ունեցել կազմակերպությունների միջոցները` շուրջ 4 մլրդ 308.5 մլն դրամ: 2016 թվականի հունվարի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 2,2 անգամ:
Միևնույն ժամանակ, 69,5 տոկոսով ավելացել է Համաշխարհային բանկի վարկերով ֆինանսավորվող շինարարության ծավալները` կազմելով 337,1 մլն դրամ: Օտարերկրյա ներդրողների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալը կազմել է 543,5 մլն դրամ` ավելանալով 4,5 անգամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



