ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտ Է համարել վերանայել Եվրոպայում սովորական զինուժերի պայմանագիրը
INTERNATIONAL NEWS ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կարծիք Է հայտնել, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) հնացել Է եւ վերանայման կարիք ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպառազինությունների վերահսկողության գործիքներն արդեն այնքան Էլ լավ չեն գործում եւ վերանայման ու վերաիմաստավորման կարիք ունեն»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ «ԵՍԶՈՒՊ-ը շատ պարամետրերով հնացել Է» եւ «պատշաճ կերպով չի գործում»: «Տեսնենք՝ կկարողաանք արդյոք ներկա պայմաններում նոր պայմանավորվածություններ մշակել սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ: Ես դրանում վստահ չեմ, շատ դժվար կլինի հասնել ինչ-որ բանի, որը կփոխարինի ԵՍԶՈՒՊ-ին»,- ասել Է Զանիերը:
Նա նշել Է, որ նախագահել Է ԵՍԶՈՒՊ-ի արդիականացման շուրջ բանակցությունները, բայց ադապտացված պայմանագիրը, որը 1999 թվականին ստորագրվել Էր Ստամբուլում, այդպես Էլ չվավերացվեց: Այժմ, կարծում եմ, շատ ավելի դժվար կլինի նման ինչ-որ բանի հասնել»,- հավելել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



