Ամերիկացիների գրեթե 80 տոկոսը լավ Է ընդունել Կոնգրեսում Թրամփի արտասանած ճառը
INTERNATIONAL NEWSԱմերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական Է արտահայտվել Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած ելույթի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է CNN հեռուստաընկերության եւ ORC սոցիոլոգիական ծառայության հարցումը:
Այսպես, 78 տոկոսը հայտարարել Է, որ լավ Է վերաբերվում Թրամփի ելույթին, այդ թվում՝ 57 տոկոսը այն համարել Է «շատ դրական»: Հարցումն անցկացվել Է նրանց շրջանում, ովքեր դիտել են Թրամփի ելույթը. հեռուստաալիքը նախազգուշացնում Է, որ նրանց թվում ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցները կարող Էին ավելի շատ լինել, քան հակառակորդները:
Հարցվածների գրեթե 70 տոկոսը հայտարարել Է, որ Թրամփի ելույթն իրենց լավատեսություն Է ներշնչել երկրի ապագայի նկատմամբ:
Թրամփը լավ գնահատական Է ստացել տնտեսության վերաբերյալ արած առաջարկությունների համար. 72 տոկոսը կարծում Է, որ նա հանդես Է եկել ճիշտ ուղղությամբ տանող քաղաքականության օգտին: Նաեւ 70 տոկոսը դրական Է գնահատել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նրա առաջարկությունները, 64 տոկոսը՝ առաջարկված հարկային բարեփոխումը, 62 տոկոսը՝ ներգաղթին, եւս 62 տոկոսը՝ առողջապահությանը վերաբերող առաջարկությունները:
Չնայած հարցվածների դրական արձագանքին, Թրամփը հեռու Է հարցումների ռեկորդից: Այսպես, նախագահ Ջորջ Բուշ կրտսերը 2002 թվականին հասել Է իր ելույթը դիտած քաղաքացիների 91 տոկոսի դրական արձագանքին, իսկ նախագահ Օբաման 88 տոկոս վարկանիշ Է ստացել 2009 թվականին իր ունեցած ելույթի համար:
Հարցումը լույս մարտի 1-ի գիշերն անցկացվել Է 509 ամերիկացիների շրջանում, որոնք դիտել են Կոնգրեսում Թրամփի ունեցած ելույթը: Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում Է 4,5 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



