Ֆրանսիայում կալանավորել են ջիհադական Ռաշիդ Քասիմի կողմնակից չորս աղջիկների
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի ոստիկանությունը չորս դեռահաս աղջիկների Է կալանավորել ահաբեկչական հարձակումների նախապատրաստման կասկածանքով: Նրանք բոլորն, ինչպես գրել Է ֆրանսիական մամուլը, եղել են հայտնի ջիհադական Ռաշիդ Քասիմի կողմնակիցները, որը թաքնվում Է Իրաքի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կալանավորվածներից ամենաավագը 18 տարեկան Է, մնացածները 17, 15 եւ 14 տարեկան են: Նրանք կալանավորվել են Ֆրանսիայի տարբեր մասերում, ասված Է Փարիզի դատախազի հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի դատախազությունը նշում Է, որ աղջիկները քննարկել են «բռնի ակցիաների» հնարավորությունը եւ, հավանաբար, պլանավորում Էին մեկնել Իրաք եւ Սիրիա՝ համալրելու «Իսլամական պետություն» (ԻՊ) շարժման շարքերը, որն արգելված Է աշխարհի շատ երկրներում:
Ռաշիդ Քասիմն ԻՊ-ի առավել օդիոզ գործիչներից Է, որին կասկածում են Ֆրանսիայում սպանությունների կազմակերպման մեջ եւ որը հրապարակայնորեն գերի սիրացիների Է սպանել ԻՊ-ի քարոզչական տեսահոլովակներում:
Եվ հենց Քասիմին են կասկածում վերջին տարում Ֆրանսիայի տարածքում մի քանի ահաբեկչական հարձակումների նախապատրաստման մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



