Ես եւ հրաշագործ Գոհար Ավետիսյանը. Օկսանա Ֆյոդորովայի համագործակցությունը՝ հայ դիմահարդարի հետ (ֆոտո)
PHOTOՄոսկվայում բնակվող հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է ուրախացնել դիմահարդարման երկրպագուներին նոր ու հետաքրքիր թրենդներով, իսկ հայերին՝ աստղային համագործակցություններով:
Վերջերս հայ դիմահարդարը հարդարել էր «Վիա Գրա» խմբի նախկին անդամ, երգչուհի Աննա Սեդակովային, իսկ ահա երեկ Գոհարը զբաղվել է ռուս գեղեցկուհի եւ հաղորդավարուհի Օկսանա Ֆյոդորովայի դիմահարդարմամբ եւ վարսահարդարմամբ:
Գոհարը Instagram-ի իր էջում ցուցադրել է ստացված արդյունքը՝ հրապարակելով իր եւ Օկսանայի համատեղ լուսանկարը.
«Այսօր հարդարել եմ անհավանական գեղեցիկ` «Միսս Տիեզերք» մրցույթի տիտղոսակիր Օկսանա Ֆյոդորովային: Իսկ ահա ես տգեղ եմ, չեմ հասցրել շրթներկ տարածել շուրթերիս»,-լուսանկարը մակագրել է Գոհարը:
Նույն լուսանկարն Instagram-ի իր էջում տեղադրել է նաեւ Օկսանան՝ հետեւյալ գրառմամբ.
«Մենք՝ ես եւ հրաշագործ Գոհար Ավետիսյանը»:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE