Ջեյմի Ռասկինը կմիանա Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբին
INTERNATIONAL NEWSԱմերիկայի հայկական համագումարը ողջունել է Մերիլենդը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինի որոշումը միանալու Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
«Մենք ողջունում ենք հայկական խնդիրների նկատմամբ կոնգրեսական Ռասկինի ցուցաբերած աջակցությունը և պատրաստ ենք աշխատել նրա ու իր գործընկերների հետ»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցչ Մարիամ Խալոյանը:
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախումբը ստեղծվել է 1995թ. և ընդգրկում է ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականներ ու սենատորներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



