«Ամեն ինչ իր տեղն ունի, երբեք պետք չէ թացը չորին խառնել». Սարգիս Գրիգորյան
LIFEExclusive
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Առավոտից:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Կինս:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Ընտանիքս է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Ինքս ինձ:
- Կյանքում երբեք չեք ների...
- Դավաճանությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Չկա այդպիսի բան:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Կնոջս հետ է եղել:
- Երբ բարկացած եք...
- Աստված մի արասցե՝ մարդ լինի կողքիս:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Խելոք լինի:
- Եթե լինեիք ամենազոր...
- Այնպես կանեի որ բոլորը լավ ապրեն:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Ազգանունս է:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Իմ ընտանիքը, իմ տունը:
- Ամենաշատը երազում եք...
- Ապրել ազատ, անկախ, հարուստ, երջանիկ, լուսավոր երկրում:
- Երբեք չեք փորձի...
- Քծնել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Բարսելոնա:
- Միշտ վախեցել եք...
- Ինչ-որ բան չհասցնելուց:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Կինս:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Կեղծավորություն են անում:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Նպատակասլաց:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Աշնան, մասնավորապես՝ նոյեմբերի:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Հեռախոսս:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը:
- Ամեն ինչ իր տեղն ունի, երբեք պետք չէ թացը չորին խառնել:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել...
- Երեխաներիս:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Ինքդ քեզ հետ հաշտ լինելն է:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- 15 օր առաջ:
- Այս պահին կուզենայիք...
- Որ օրը մի քիչ երկարեր. ժամանակը չի հերիքում:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Լինել օրինակելի մարդ, թողնել հետք ու արժանապատիվ զավակներ:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Ոչ մի:
- Եվ վերջում...
- Աստված թող բոլորին օրհնի ու նրա ձեռքը բոլորից անպակաս լինի:
Մարիամ Նալբանդյան