Մինսկը եւ Թբիլիսին չեն պատրաստվում ընկերություն անել որեւԷ մեկի դեմ. Լուկաշենկո
INTERNATIONAL NEWS Բելառուսը եւ Վրաստանը երբեք ընկերություն չեն արել ինչ-որ մեկի դեմ եւ չեն պատրաստվում դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 1-ին հայտարարել Է Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Մինսկում կայացած հանդիպմանը:
«Մենք երբեք ընկերություն չենք արել ու չենք անի ինչ-որ մեկի դեմ, բայց մենք մեր շահերն ունենք»,-ասել Է Լուկաշենկոն: Նա շնորհակալություն Է հայտնել Մարգվելաշվիլիին այն դիրքորոշման համար, որ Վրաստանն ունի «միջազգային կազմակերպություններում, Եվրամիությունում, արեւմտյան պետությունների հետ բանակցություններում՝ պաշտպանելով Բելառուսի շահերը»: «Մենք լավ հարաբերություններ ունենք եւ պատրաստ ենք Վրաստանի հետ ցանկացած համագործակցության»,-ասել Է Լուկաշենկոն:
Նա նշել Է, որ Բելառուսը եւ Վրաստանը հնարավորություն ունեն փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել տարեկան 200 մլրդ ոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



