Ադրբեջանի «Շեհիդների ծառուղում» այլևս տեղ չկա. սպանված զինվորը թաղվել է սովորական գերեզմանոցում
SOCIETYԱրցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում փետրվարի 25-ին ադրբեջանական կողմի հարձակման փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինվոր Զաքիր Ջաֆարովին թույլ չեն տվել թաղել «Շեհիդների ծառուղում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Զինվորի հայրը ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել է, որ Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչն իրեն ասել է, որ «Շեհիդների ծառուղին փակ է և այնտեղ այլևս տեղ չկա»:
Զինվորին հողին են հանձնել սովորական գյուղական գերեզմանոցում, ինչն առաջացրել է նրա հարազատների դժգոհությունը: «Դա անարգանք է շեհիդի հիշատակին, որն իր կյանքը տվել է հանուն հայրենիքի: Շրջանային իշխանությունների պահվածքը զայրացնող է»,- Turan-ին ասել է իրավապաշտպան Էլշան Հասանովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



