Աֆղանստանում «Թալիբանի» բարձրաստիճան հրամանատարի Է են բռնել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի անվտանգության ծառայությունները Բաղլան հյուսիսային նահանգում ձերբակալել են «Թալիբան» արմատական շարժման հանգուցային հրամանատարներից մեկին եւ ոչնչացրել երեք զինյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
«Թալիբանի» զինյալները մի քանի օր առաջ մի շարք գրոհներ են ձեռնարկել Թալա-օ-Բարֆաքի շրջանում, անվտանգության ծառայությունները պատասխան հարված են հասցրել: Դրա հետեւանքով հայտնի հրամանատար Քարի Բահուադինն այսօր (մարտի 1-ին) ձերբակալվել Է, նրա մարդկանցից եւս երեքն սպանված են»,- ասել Է տարածաշրջանի ոստիկանության ներկայացուցիչ Մահֆոզուլահ Աքբարին:
Իշխանությունները նշում են, որ ձերբակալված հրամանատարը Բաղլանի նահանգում «Թալիբանի» «ստվերային» ղեկավարության կազմում Էր:
Վերջին ամիսներին իրադրությունն Աֆղանստանում նկատելիորեն վատացել Է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ երկրի գյուղական շրջաններում տիրում Էր զգալի տարածքների, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



