Իրանը սեփական արտադրության ՀՕՊ-ի համալիրի փորձարկումներ Է իրականացրել. Tasnim
INTERNATIONAL NEWS Իրանը հակաօդային պաշտպանության սեփական արտադրության «Բավար-373» համալիրի փորձարկումներ Է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
«Բալիստիկ հրթիռների դեմ դրա կիրառման համակարգի թեստավորումը կատարվում Է հաստատված ծրագրի համաձայն: Փորձարկումները կշարունակվեն մինչեւ համալիրը զինված ուժերին հանձնելը»,- գործակալությանը հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:
«Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն, ինչպես պնդում են իրանական աղբյուրները, ռուսական Ս-300-ի նմանակն Է, առաջին անգամ հանրությանը ցուցադրվել Է անցյալ տարվա օգոստոսի 21-ին իրանական պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում: Ինչպես այն ժամանակ հայտնել Է ԻԻՀ-ի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, ազգային մշակման հակաօդային պաշտպանության համակարգը պլանավորվում Է սպառազինության ընդունել եւ օպերատիվ հերթապահության դնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը (իրանական տարին կավարտվի մարտի 20-ին), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



