Վրաստանը սպառազինությունից հանել է Սու-25 գրոհային ինքնաթիռները
INTERNATIONAL NEWSՎրացական բանակը հրաժարվում Է Սու-25 գրոհային ինքնաթիռների հետագա շահագործումից, օդից աջակցության միջոցների զարգացման բնագավառում շեշտը կդրվի անօդաչուների վրա: Ինչպես գրել Է «Գրուզիա Online» ռեսուրսը, «Արսենալի» հանդեսում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ որոշումը մեծապես պայմանավորված Է պահեստամասերի ձեռքբերման հետ կապված բարդությամբ: «Այս ինքնաթիռների համար համալրող մասերի գլխավոր շուկան Ռուսաստանն Է, այսինքն՝ դրանք ձեռք բերելու հնարավորություն չկա»,- նշել Է Չաչիբայան:
Այս իրավիճակում, նշել Է նա, Վրաստանի մարտական օդուժի զարգացման գործում շեշտը հարկավոր Է դնել հետախուզման եւ հարվածային խնդիրների համար նախատեսված անօդաչու համակարգերի, ինչպես նաեւ մարտական ուղղաթիռների վրա:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



