Լոլիկը տղամարդու առողջության գրավական
PHOTOԲոլորովին վերջերս գիտնականները նոր հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լոլիկը և լիկոպենով հարուստ այլ մթերքներ տղամարդկանց մոտ նվազեցնում են կաթվածի ռիսկը: Նրանք պարզել են, որ արյան մեջ լիկոպենի բարձր պարունակությունը տղամարդկանց մոտ կաթվածի ռիսկը նվազեցնում է 55 %-ով:
Գիտնականները 12 տարի հետևել են 46-65 տարեկան 1031 տղամարդու: Այդ ընթացքում 67 տղամարդու մոտ կաթված է արձանագրվել:
Հետազոտողները չափել են նրանց արյան մեջ լիկոպենի մակարդակը, որի արդյունքների հիման վրա նրանց բաժանել են 4 խմբերի: Լիկոպենի ամենաբարձր մակարդակ ունեցող 259 տղամարդուց կաթված է արձանագրվել 11-ի մոտ, իսկ ամենացածր մակարդակ ունեցող 258 տղամարդուց` 25-ի:
Լիկոպենը նյութ է, որի շնորհիվ մրգերն ու բանջարեղենը ստանում են կարմիր գույն: Լիկոպեն ամենաշատը կա լոլիկի մեջ, ավելի ճիշտ` տոմատի հյութի և մածուկի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: