Սեր եւ ներշնչանք. հմայիչ Անի Լորակի գարնանային գեղեցիկ կերպարը
PHOTOՄարտի 1, գարուն, ծաղիկների լուսանկարներ ու շնորհավորանքներ... Այո, այսօր սոցիալական ցանցի օգտատերերի էջերում արդեն ազդարարվեց գարնան առաջին օրը, թեեւ Երեւանում ձմեռը, կարծես թե, դեռ չի ցանկանում հեռանալ:
Ինչեւէ, դա չի խանգարում մարդկանց շնորհավորել միմյանց եւ սպասել գարնան արեւին:
Այս եղանակին սպասում էին ոչ միայն հայերը, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդիկ:
Աստերը եւս իրենց հետեւորդներին շնորհավորում են գարնան առաջին օրվա առթիվ:
Օրինակ՝ ուկրաինացի հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ-2008»-ի մասնակից Անի Լորակը Instagram-ի իր էջում գարնանային գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել, որոնցում մեծ ու շքեղ ծաղկեպսակ է կրում:
«Շնորհավորում եմ գարնան առաջին օրվա առթիվ: Թող գարունն իր հետ բերի սեր ու ներշնչանք: Եկեք նայենք միայն առաջ: Չմոռանաք ցանկացած պահի միմյանց պարգեւել ջերմություն»,-այսպես է երգչուհին մեկնաբանել իր գեղեցիկ լուսանկարները:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE