Մինսկը եւ Թբիլիսին կհամագործակցեն տարածաշրջանային անվտանգության բնագավառում
INTERNATIONAL NEWSՄինսկը եւ Թբիլիսին ընդգծում են տարածաշրջանային անվտանգության հանգուցային հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն հաստատելու իրենց ձգտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բելառուսի եւ Վրաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի համատեղ հայտարարության մեջ: Այդ փաստաթուղթը, որը մարտի 1-ին ստորագրվել Է Մինսկում, ամփոփում Է երկու ղեկավարների հանդիպման արդյունքները:
«Կողմերը, նշելով աճող մարտահրավերներ եւ սպառնալիքները, դրանց բացասական ազդեցությունը աշխարհի ու տարածաշրջանի իրադրության վրա, հավաստում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հանգուցային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցության ձգտումը»,- ասված Է հայտարարության մեջ:
Կողմերը հայտարարության մեջ նաեւ նշել են, որ պայմանավորվել են միջազգային ասպարեզում միմյանց այն նախաձեռնություններին աջակցելու շուրջ, որոնք համապատասխանում են պետությունների արտաքին քաղաքական շահերին: Նախագահների ներկայությամբ բելառուսա-վրացական միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել օդային հաղորդակցության մասին, ինչպես նաեւ ներդրումների իրականացմանն ու փոխադարձ պաշտպանությանը աջակցելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



