Ավստրիայի կառավարության կայքերի վրա հաքերային հարձակման հեղինակն ամերիկաբնակ թուրք է
SOCIETYԱվստրիայի հեղինակավոր պարբերականներից մեկը` Kurier-ը, հայտնել է, որ երկրի կառավարության և պաշտոնյաների կայքերի վրա իրականացված հարձակումների հետևում կանգնած է թուրք հաքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Kurier պարբերականի տվյալներով` Ավստրիայի զինված ուժերի հետախուզական գրասենյակն ուսումնասիրություն է իրականացրել, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ հաքերային հարձակումներն իրականացրել է Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգում բնակվող, Ասլան Ա. անունով մի թուրք:
Տեղեկությունն ամերիկյան Associated Press գործակալությանը հաստատել են Ավստրիայի հետախուզական ծառայությունները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



