Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի են սոցիոլոգիական հարցման առաջին արդյունքները․ լուսանկարներ

BLOG

Ավետիս Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ նոր սահամանադրության համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետության գլխավոր և միակ համապետական քաղաքական ընտրություններն են լինելու: 
Այս ընտրությունները տարբերվելու են նախորդ համապետական ընտրություններից նաև իրենց բարդությմաբ, որոնք պայմանավորված են լինելու երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով: 6մլրդ դոլլարի հասնող արտաքին պարտքը, եռանիշ թվերի հասնող արտագաղթը, աղքատությունը (պաշտոնական թվերով՝ բնակչության 29.8%-ը) ազգաբնակչությանը հուզող ամենակարևոր խնդիրներն են և՝ այս առումով, ժողովուրդը այս ընտրություններին իր վստահության քվեն հեշտությամբ չի տալու այս կամ այն ուժին: Մի կողմից ժողովրդի վստահության քվե ստանալն է դժվար լինելու, մյուս կողմից՝ ժողովրդի վստահության քվե ստացած քաղաքական ուժը, որն էլ դա լինի, մեծ պատասխանատվություն է կրելու իր ուսերին, քանզի վերոնշյալ խնդիրները օր առաջ պահանջում են իրենց լուծումը, առանց որոնց լուծման ուղղակի անհնար կլինի առաջ շարժվել:
Չնայած նրան, որ ընթացիկ տարվա ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ին, սակայն հասարակությունը որոշ չափով արդեն կողմնորոշվել է թե ընտրություններին խորհրդարան մուտք գործելու հայտ ներկայացրած ինը ուժերից ում է տալու իր վստահության քվեն: 
Հեղինակավոր սոցոլոգիական կենտրոններից մեկի կողմից իրականացված հարցումների արդյունքներն ավելի քան խոսուն են և՝ այդ առումով, կարծեք թե արդեն պարզ է դառնում, թե ՀՀ քաղաքացիները որ ուժերին և ռեյտինգային որ թեկնածուներին է համակրում, ովքեր են համարվում առաջիկա ընտրությունների առաջատարը: 
Հարցման բազմատեսակ հարցերի մեջ կարելի է առանձնացնել դրանցից, թերևս, ամենակարևորները. <Նշեք երեք քաղաքական գործչի ովքեր ավելի մեծ ներդրում են արել տնտեսության զարգացման մեջ>, <Նշեք երեք քաղաքական գործչի, ով ըստ Ձեզ աջակցում է անապահովներին>, <Եթե մասնակցեք ընտրություններին ապա ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեք>, <Այնուամենայնիվ, եթե լինեին նախագահական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք>, և հակառակը՝ <որ քաղաքական ուժի օգտին չէիք քվեարկի ընտրություններին>, <ում օգտին չէիք քվեարկի, եթե այնուամենային լինեին նախագահական ընտրություններ>:
Հարցման մասնակիցների 56.3 տոկոսը պատասխանել էր, որ անապահովներին աջակցում է միայն Գագիկ Ծառուկյանը, 36.7 տոկոսի կարծիքով Գագիկ Ծառուկյանը ամենամեծ ներդրումն է կատարել տնտեսության զարգացման մեջ, 47.5 տոկոսը ընտրություններին պատրաստակամություն է հայտնել իր վստահության քվեն տալու <Ծառուկյան> դաշինքին, իսկ հարցին՝ այնուամենայնիվ եթե նախագահական ընտրություններ լինեին ում օգտին կքվեարկեիք, մասնակիցների 30.3 տոկոսը տվել է Գագիկ Ծառուկյանի անունը:
Հարցման դրված հարցերի հերթականությունը երևի թե պատահական չեն ընտրված և հարցման առաջին երկու հարցերի պատասխաններն են, որ կանխորոշում են մնացյալ հարցերի պատասխանները: Այսինքն ժողովուրդը լավ է գիտակցում թե ով է ամենամեծ ներդրումները կատարել Հայաստանի զարգացման բարդ, բայց պատվաբեր գործում, ժողովուրդը լավ գիտի, թե ով է անընդհատ կանգնած անապահովների կողքին և աջակցում վերջիններիս, այդ իսկ պատճառով էլ՝ մնացյալ հարցերին ի պատասխան հարցման մասնակիցները Գագիկ Ծառուկյանի և նրա առաջնորդած «Ծառուկյան» դաշինքի օգտին են արտահայտվել՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Հայաստանի և իրենց իսկ առջև ծառացած խնդիրների լուծումը կապում են հենց Ծառուկյան գործչի և նրա ղեկավարած ուժի հետ:

Фото Аветиса Минасяна.

Фото Аветиса Минасяна.

Фото Аветиса Минасяна.

Фото Аветиса Минасяна.

Фото Аветиса Минасяна.Фото Аветиса Минасяна.

Фото Аветиса Минасяна.

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank