Քրիստինե Պեպելյան. «Ինձ համար դա շատ տխուր պատմություն է»
PHOTOTert.am Life-ը գրում է.
Քրիստինե Պեպելյանի «Հավատա» երգի տեսահոլովակի մասին Tert.am Life–ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Քրիստինեն ևս մեկ նորություն ունի երկրպագուների համար։ Նա առաջիկայում մեկ այլ տեսահոլովակ էլ կներկայացնի։
Երկրորդ երգը կոչվում է «Կամաց–կամաց», երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերինը՝ Նարեկ Ստամբոլցյանը։ «Ես մի քիչ տարակուսում էի՝ երգել այս ստեղծագործությունը, թե ոչ, որովհետև ինձ համար դա շատ տխուր պատմություն է»,- ասաց Քրիստինեն ու հավելեց, որ մի քանի անգամ մերժել է այն կատարելու առաջարկը:
«Երբ Գուրոն երգն ուղարկեց, լսեցի, արտակարգ սիրուն էր, բայց շատ տխուր։ Հասկացա, որ այն երգելու ցանկություն չունեմ, երգը լսում էի, տրամադրությունս ընկնում էր։ Ես իրեն մերժեցի։ Ասացի՝ եթե ես երգեմ, շատ մարդիկ տխրելու են։ Պայմանավորվեցինք, որ ուրիշն է երգելու այն»,– ասաց Քրիստինեն ու պատմեց, թե ինչպես երգը, ի վերջո, գտավ իրեն։
Շարունակությունը` այստեղ: