Հայաստանում աճել է մի շարք հիմնային մետաղների արտադրությունը
ECONOMICSՀայաստանում 2017 թվականի հունվարին ավելացել է ալյումինե փայլաթիթեղի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտադրության ծավալները: Վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2017 թվականի հունվարին ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները կազմ ել են 2 հազար 652 տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.3 տոկոսով:
2017 թվականի հունվարին մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 948 տոննա` ավելանալով 4.9 տոկոսով: 23.7 տոկոսով ավելացել է նաև ֆերոմոլիբդենի արտադրությունը` կազմելով 589 տոննա:
Միևնույն ժամանակ, պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 31.7 հազար տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունը 2017 թվականի հունվարի կազմել է 361 տոննա` նվազելով 57.1 տոկոսով:
Ինչպես նաև 5.4 տոկոսով նվազել է պղինձ կոնվերտորային արտադրության ծավալը: 2017 թվականի հունվարին այն կազմել է 1 հազար 88 տոննա: