Սիրիական հակամարտության շուրջ Աստանայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտին
INTERNATIONAL NEWSՀայտնի են Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 3-րդ փուլի անցկացման ժամկետները:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Աստանայի բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա մարտի 14-ից 15-ը:
Աստանայում Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ արդեն 2 փուլ բանակցություններ տեղի են ունեցել:
Բանակցությունների 2-րդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 15-ից 16-ին, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում զինադադարի հաստատման մոնիթորինգի հանձնաժողով կազմելու շուրջ:
Դեռևս պարզ չէ սպասվելիք հանդիպումը կլինի բանակցությունների ֆորմատով, թե իրավիճակի վերաբերյալ փորձագիտական քննարկումների ֆորմատով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



