Արմավի հրաշագործ հատկությունները
PHOTOԱրմավի օգտակար հատկությունները մարդկությունը բացահայտել է դեռևս մ.թ.ա. 7-րդ հազարամյակում: Արմավը հարուստ է պղնձով, երկաթով, կալիումով, մագնեզիումով, B6, A, K, վիտամիններով, ռիբոֆլավինով և այլ սնուցիչներով:
Past.am-ը ներկայացնում է արմավի մի շարք օգտակար հատկությունների մասին:
Բարելավում է մարսողությունը: Լուծվող մանրաթելերի մեծ պարունակության շնորհիվ` արմավը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, հատկապես փորկապության ժամանակ:
Բարելավում է իմունային համակարգն ու ամրապնդում է ոսկրերը: Սննդարար մեծ արժեքի շնորհիվ այս միրգը պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում` քաղցկեղից:
Պահպանում է սրտի առողջությունը: Արմավը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա, հատկապես, երբ այն ուտելուց առաջ լցնում եք ջրի մեջ և թողնում մի քանի ժամ:
Թեթևացնում է ալերգիան: Օրգանական նյութի պարունակության շնորհիվ արմավը թեթևացնում է սեզոնային ալերգիաները, ինչպես նաև` շնչառական ալերգիաները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: