Google-ը խախտում է միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի անձեռնմխելիությունը
INTERNATIONAL NEWSՉիկագոյի դաշնային դատարանը վճռել է, որ Google որոնման ծառայությունը խախտում է համացանցի միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի անձեռնմխելիությունը՝ նրանց բիոմետրիկ տվյալները հավաքելու ու պահելու միջոցով, հայտնում է Bloomberg–ը։
Դատարանի վճռով, այսուհետ Google կորպորացիան առանց օգտատիրոջ համաձայնության նրա անձնական լուսանկարների օգտագործման յուրաքանչյուր դեպքի համար պետք է վճարի 1-5 հազար դոլար տուգանք։ «Եթե Google–ը պարզապես պահեր այդ լուսանկարները ՝ առանց դեմքերի գեոմետրիան չափելու ու սկանավորելու, ապա օրենքի ոչ մի խախտում չէր լինի»- ասել է դավատոր Չանգը։
Bloomberg-ի լրագրողները շեշտում են, որ Չանգի որոշումը ստեղծում է դատական նախադեպ, ու հիմա օգտատերերը կկարողանան այդ որոշումը օգտագործել հետագա դատական հայցերի համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



