ԱՄՆ-ը պատրաստ Է աշխատել Ռուսաստանի հետ, բայց չի երկնչի նրան մարտահրավեր նետել. Նիկի Հեյլի
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ը պատրաստ Է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքին, բայց չի երկնչի նրան մարտահրավեր նետել եւ քննադատել այն գործողությունների համար, որոնք ճիշտ չի համարում: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Al Jazeera-ին տված հարցազրույցի ժամանակ, մարտի 1-ին որից մեջբերումներ Է հրապարակել The Hill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ինքը «բարեկամ, թե թշնամի» Է համարում Ռուսաստանին, Հեյլին կոչ Է արել այդքան կատեգորիկ չդատել: «Ես կարծում եմ՝ տարբեր օրերի կարող Է տարբեր լինել: Անշուշտ, եթե մենք կարողանանք հասնել այն բանին, որ Ռուսաստանը մեզ հետ լինի, ապա դա լավ Է: Եթե մենք գտնենք, թե ինչի վրա կարող ենք աշխատել միասին, ապա մենք, իհարկե, կջանանք դա անել»,- ասել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



