«Եվրատեսիլ-2017». Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանի եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը
PHOTOՇատ շուտով Հայաստանը կիմանա, թե ինչ երգով է «Եվրատեսիլ»-ի այս տարվա հայ դեսպան Արծվիկը ներկայացնելու մեր երկիրը Եվրոպայի ամենահեղինակավոր երգի մրցույթում: Մինչ հայաստանյան երգն ընտրվում է, Կիպրոսում մեկ այլ հայազգի երգիչ արդեն որոշել է, թե ինչ երգ է ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում:
«Gravity»` այսպես է կոչվում Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանի եվրատեսիլյան երգը, որի տեսահոլովակը երգիչն արդեն ներկայացրել է երկրպագուներին:
Հովիգի երգի հեղինակը Թոմաս Գ. Սոնն է, որը հեղինակել է նաեւ «Եվրատեսիլ-2012»-ի հաղթող Լորինի «Euphoria» երգը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հովիգը նշել էր.
«Թոմասը շատ տաղանդավոր մարդ է, որն ամեն արտիստի համար գրում է իրեն հարմար երգ: Այնպես որ՝ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ երգս պատրաաստ կլինի: Ինչ վերաբերում է ոճին՝ ինձ համար առավել կարեւոր է այն պատմությունը, որը կլինի տվյալ երգի հիմքում: Շատ կարեւոր է, որ այն ներկայացնի իմ էությունը»:
Դե, հուսանք` մեր հայրենակցի սպասումներն արդարացված են:
Ի դեպ, Հովիգը, ինչպես Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը, ելույթ է ունենալու մրցույթի առաջին կիսաեզրափակչի երկրորդ մասում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կիեւում:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE