Yerevan, 08.March.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանի հրավերի շերտերը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանը բրյուսելյան այցի ընթացքում ունեցավ մի շարք հանդիպումներ, որոնց թվում հանդիպեց նաև ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Այս հանդիպումներում, կարծես թե, անակնկալ կամ զարմանալի ոչինչ չկար, քանի որ բանակցությունների սեղանին էր Հայաստան–ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը, իսկ հանդիպումները կրում էին արարողակարգային բնույթ։ Սակայն անակնկալ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի հանդիպումներում գրանցվեց։ Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո համատեղ բրիֆինգում Սերժ Սարգսյանը հրավիրեց ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին Հայաստան։ 

Ներկա իրադարձությունների ֆոնին այս հրավերը, ըստ էության, հետաքրքիր նրբերանգներ է ստանում։ Ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածը, Հայաստանում իշխանության ձևավորման շրջան է։ Ընդ որում՝ պետք է շեշտել, որ ինչքան էլ շատ է խոսվում իշխանության վերարտադրության մասին, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կատարված իրադարձությունները, և ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանի ընդհանուր պատկերը ի ցույց կդնեն այն փաստը, որ հայաստանյան ներկայի վարչակարգը որոշակի սկզբունքային փոփոխությունների է ենթարկվել։ Սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունը բովանդակային խմբագրումների կենթարկվի, քանի որ առկա վարչակարգը բովանդակային բարեփոխումների դեպքում կարող է պարզապես փլուզվել, սակայն, այդուհանդերձ, այդ գոնե մասնակի ու երևութական փոփոխությունները անխուսափելի են։ 

Այս իրողությունների ֆոնին Սերժ Սարգսյանը ակնհայտորեն գնում է իշխանության առավելագույն ապահովագրման ուղղությամբ՝ բնականաբար, արտաքին ճակատում։ Խնդիրն այն է, որ ապրիլյան իրադարձությունները և հաջորդած միջադեպերը հայ–ադրբեջանական շփման գծում ակնհայտորեն ցույց տվեցին, որ ՀԱՊԿ–ը վստահելի գործընկեր չէ, սակայն մյուս կողմից, եթե իրատեսորեն գնահատենք իրավիճակը, ապա պետք է նշենք, որ կտրուկ հրաժարվել ՀԱՊԿ–ից Հայաստանը նույնպես չի կարող նման պայմաններում, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հրավիրելով Հայաստան, Սերժ Սարգսյանը փաստացի ակնարկում է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ՝ միաժամանակ մնալով ՀԱՊԿ կազմում, ի դեպ, այս մասին նշեց հենց Սարգսյանը՝ շեշտելով, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ–ին որևէ կերպ չի խանգարում ՆԱՏՕ–ի հետ համագործակցության սերտացմանը։
Սա բացահայտ մեսիջ էր առ այն, որ Հայաստանը առաջիկայում կփորձի հավասարակշռել Արևմուտքին և Ռուսաստանին, բնականաբար, այդ հավասարակշռությունը պետք է ապահովագրի նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը կամ 2018–ից հետո ազդեցությունը, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մշտապես փորձում է ակտիվորեն ազդել ներհայաստանյան գործընթացների և մասնավորապես իշխանության ձևավորման պրոցեսների վրա։

Անշուշտ, մյուս կողմից պետք է նշել, որ դեռ վաղ է խոսել Սերժ Սարգսյանի հրավերի գործնական արդյունքների կամ հետևանքների մասին, որոնք գուցե և չլինեն, սակայն այս մասին կարող ենք խոսել արդեն թերևս խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card