Պրիտցկերյան մրցանակ են ստացել միանգամից երեք իսպանացի ճարտարապետներ
INTERNATIONAL NEWSԻսպանացի երեք ճարտարապետներ՝ Ռաֆայել Արանդան, Կարմե Պիխեմը եւ Ռամոն Վիլալտան, դարձել են ճարտարապետության Պրիտցկերյան մրցանակի 2017 թվականի դափնեկիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մրցանակի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
Կատալոնացի ճարտարապետները միասին աշխատել են 1988 թվականից: Սա առաջին դեպքն Է, երբ մրցանակն ստանում են միասին աշխատած միաժամանակ երեք ճարտարապետներ: Ավելի վաղ 1966 թվականին իսպանացին արդեն ստացել Է Պրիտցկերյան մրցանակ, նշված Է նյութերում:
Ճարտարապետների գործերի թվում նշված են La Cuisine արվեստների կենտրոնը (Նեգրպելիս, Ֆրանսիա), Soulages թանգարանը (Ռոդեզ, Ֆրանսիա), La Lira բաց հանրային թատրոնը (Ռիպոլ, Կատալոնիայի Ժիրոնայի նահանգ, Իսպանիա) եւ այլ գործեր: Ժյուրին ընդգծել Է յուրաքանչյուր նախագծի վրա՝ հասարակական եւ մասնավոր օբյեկտներից մինչեւ մշակութային կենտրոններ եւ կրթական հիմնարկություններ, աշխատելիս շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու ճարտարապետների ունակությունը:
Մասնավորապես, ճարտարապետները շենքերը նախագծելիս հաջողությամբ են օգտագործել վերամշակված նյութերը՝ պողպատը եւ պլաստիկը, ասված Է հաղորդագրութան մեջ:
Դրանում հավելվում Է, որ այս տարի պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում:
Պրիտցկերյան մրցանակը շնորհվում Է ամեն տարի ճարտարապետության բնագավառում նվաճումների համար: Մրցանակը լայնորեն հայտնի Է աշխարհում եւ համարվում Է Նոբելյան մրցանակի նմանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



