Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Սուրեն Կարայանի և Դենիս Մանտուրովի հանդիպման պայմանավորվածությունները իրագործվում են. ռուս գործարարները Հայաստանում են

SOCIETY

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մարտի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Տիգրան Խաչատրյանը ընդունել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ Հայաստանից:

Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հունվարի 24-ին Մոսկվայում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դմիտրի Մանտուրովի հանդիպման ժամանակ:  

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ողջունել է հյուրերին, նշել, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը ռուս գործընկերների հետ և պատրաստ է իր կողմից անել հնարավորինը առկա ներուժը օգտագործելու համար: Նա նաև կարևորել է երկկողմանի հանդիպումների անցկացումը ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչների միջև:

Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը ևս կարևորել է գործարարների միջև հանդիպումները, նշել, որ երկու կողմից էլ կա մեծ հետաքրքրություն և համագործակցության պատրաստակամություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային  արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովն իր խոսքում նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են, որպես ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր և այդ իսկ պատճառով ձևավորված մեծ խմբով են եկել Հայաստան` տեղում ծանոթանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Ծ րագիրը շատ հագեցած է, իսկ համագործակցության հնարավորությունները շատ մեծ:  

ՌԴ “ЭЛВИС” գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Յարոսլավ Պետրիչկովիչը  նշել է, որ արդեն իսկ ունեն հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ և այս հանդիպումների արդյունքում էլ ավելի կխորացնեն իրենց համագործակցությունը:

“Technology & Science Dynamics” ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը նշել է, որ այս հանդիպումը շատ կարևոր է հատկապես երկկողմանի հետաքրքրությունների շրջանակը ճշտելու տեսանկյունից և ավելացրել, որ կա մեծ պատրաստակամություն և ցանկություն, կան նաև ընկերություններ, որոնց հետ կա որոշակի համագործակցություն, որը հարկավոր է ավելացնել:  

Հանդիպման ընթացքում ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացած հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը և այն ուղղությունները, որոնցում համագործակցության հնարավորություններ են տեսնում:

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող պատվիրակությունը կունենա մի շարք հանդիպումներ: Նախատեսված են պատվիրակության ներկայացուցիչների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ, համալսարաններ, ինչպես նաև առանձին հանդիպումներ կոնկրետ ընկերությունների հետ:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe