Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Վահե Զիրոյանը և այլք՝ «Քավարան» նոր քրեական դրամայում
PHOTOBlognews.am-ը գրում է.
Ի՞նչ կլինի, եթե Դադիձորում անմոռանալի Նոր տարի անցկացնելու առաջարկ ստանաք: Իհարկե, արտասովոր և գրավիչ առաջարկը կգրավի, բայց երբեք չեք գուշակի՝ ինչ սարսափելի մղձավանջում կհայտնվեք, երբ պարզվի, որ Դադիձորը պարզապես հորինված վայր է, որտեղ 10-ից ավելի հանգստացողներ կենաց-մահու կռիվ են տալիս պայքարում ողջ մնալու համար:
Սա Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի նոր «Քավարան» քրեական դրամայի սյուժեն է: 20 մասից բաղկացած դրաման եթերում կլինի մարտի 6-ից: Սցենարի հեղինակն է Անահիտ Շահսուվարյանը, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը: BlogNews.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը նշում է. «Հեռուստաշուկայում այս ֆորմատի նախագիծ դեռ չկա: Վստահ ենք՝ հեռուստադիտողին դուր կգա, քանի որ թե՛ սցենարը, թե՛ դերասանական կազմը և թե՛ տեսարանները ինտրիգային են, ինչը մինչև վերջ լարված կպահի հեռուստադիտողին»:
Շարունակությունը՝ այստեղ